Վարդը

Վ. Գյոթե

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Նա ուզեց սիրուն վարդը պոկել։ Վարդը նրան զգուշացրեց, որ նրան կծակի, որ իրեն չմոռանա։ Տղան վարդը պոկեց, բայց ձեռքը ծակեց։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ

ա․ քնքույշ

բ․ սիրուն

գ․ փշոտ

դ․ կարմիր

3. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Կընտրեմ կարմիր գույնը, որովհետև վարդը կարմիր էր։

5. Հորինի՛ր:

ա․ Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

Վարդերն ունեն փշեր, որ թռչուններն ու ուրիշ գազանները իրենց չքրքրեն։

բ․ Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Փշերին վարդերը պետք են, որ նրանք այդքան տգեղ, սուր չերևան։ Մարդիկ խաբվում են սիրուն վարդից, ուզում են վարդը քաղել, ու փուշն իրենց ծակում է։ Փուշն էլ ուրախանում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով