Category Archives: Ձմեռ Ամանոր

Ամանորյա ասիկներ

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ , Բերք-բարիքի տարի լինի: Անուշ-անուշ խմոր շաղեմ, Արտս ցորեն — գարի լինի, Կլոր , կարմիր գաթա թխեմ, Թող թխածս բարի լինի: *** Գալդ բարի, մեր Նոր  տարի Առատ տարի, բերքը`բարի: Ձեր տուն մտնի հազար բարի, Հաճար, ցորեն, կորեկ, գարի։ Ձեզ էլ փայ իլի, մեզ էլ փայ իլի: